Մոսկվան չի դիմել ՀԱՊԿ իր գործընկերներին Ուկրաինայում հատուկ գործողության հետ կապված օգնելու խնդրանքով: Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքին և ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք ոչ ոքի չենք դիմել նման խնդրանքով: Մենք ելնում ենք նրանից, որ ունենք անհրաժեշտ ամեն ինչ հատուկ ռազմական գործողության խնդիրները լուծելու, պատերազմը դադարեցնելու համար, որը Արևմուտքը սկսել է ուկրաինական ռեժիմի միջոցով »,- ասել է նա:
Դժվար թե Ռուսաստանը ապագայում Ուկրաինայում հատուկ գործողության համար օգնության համար դիմի ՀԱՊԿ-ին, ասել է նաև Լավրովը, քանի որ ՌԴ զինված ուժերի տեխնիկապես համալրման անհրաժեշտություն չի տեսնում։