Անիմաստ ակտիվիզմ, որը միայն օգնում է իշխանությանը 

Անիմաստ ակտիվիզմ, որը միայն օգնում է իշխանությանը 

ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի մասնակցությամբ երեկ վիճաբանություն է տեղի ունեցել հանրային տրանսպորտում։ Տրանսպորտում գտնվող քաղաքացիներից մեկն Ասլանյանին դիմել է «հակահայ վիժվածք» արտահայտությամբ, ինչից հետո ծեծկռտուք է եղել։ Ասլանյանը նշել է, թե ցանկանում է իջնել, ինչից հետո լսվում է քաղաքացու հայտարարությունը․ «Մի՛ խփի, արա՛, ժե՛խ բիձա»։

«Հակահայ վիժվածք» ասողը եղել է ակտիվիստ Սամվել Հակոբյանը, ով խուլիգանություն կատարելու անմիջական հիմքով ձերբակալվել է:

Այն, որ գործող իշխանության հակապետական քաղաքականության հետևանքով դրա ներկայացուցիչները «մարդամեջ» դուրս գալու պրոբլեմ ունեն, և փողոցում նրանց հայտնվելն ավարտվում է սկանդալով, կասկածից վեր է:

Չեմ էլ քննարկում այն հանգամանքը, որ Սամվելն իրապես էմոցիոնալ արձագանք չունի այն ամենի հանդեպ, ինչը պայմանականորեն կոչվում է «իշխանության քաղաքականություն»:

Մյուս կողմից, դժվար է Սամվելի արարքում քաղաքականություն, քաղաքական բովանդակություն փնտրել, ընդդիմախոսությունը երբեք չի կարելի նույնացնել մի գործողության հետ, որն ավելի շատ հարուցում է քաղաքացիների զայրույթը: Օրինակ, Սամվելը երեկ ավելացրե՞ց այն քաղաքացիների թիվը, ովքեր փողոց դուրս կգան՝ պայքարելու Փաշինյանի քաղաքականության դեմ:
Խիստ կասկածում եմ:

Հակառակը՝ իշխանությունը նոր ռեպրեսիաների դիմելու ալիբի ստացավ, ու առնվազն մեկով ավելացավ ազատազրկվածների թիվը:

Ահա երեկվա միջադեպի միակ «արդյունքը»:

Վահրամ Բագրատյան