Մեր կառավարությունը Հայաստանի համար չի կարողանում հարց լուծել, ուր մնաց՝ Արցախի համար․ քաղաքացի

Մի խումբ հայ կանայք ՀՀ-ում ԵՄ դիվանագիտական ներկայացուցչության մոտ խաղաղ ակցիա էին իրականացնում։ Նրանք նամակ փոխանցեցին, որպեսզի այն հասնի դեսպանին։ 

Հայ կանայք պահանջում են, որ միջազգային հանրությունն ուշադրություն դարձնի Արցախի շրջափակման խնդրին և առաջացած հումանիտար աղետին։

Նրանք նշում են, որ այս քայլին են գնում, քանի որ ՀՀ կառավարությունը չի կարողանում այդ հարցը լուծել։

«Մեր կառավարությունը Հայաստանի համար չի կարողանում հարց լուծել, ուր մնաց՝ Արցախի համար»,- նշեց քաղաքացիներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։