Ավելի քան 5000 մարդ ուրբաթ օրը հատել է ռուս-ֆիննական ցամաքային սահմանը՝ Իմատրա, Վաալիմաա և Նուիջամաա անցակետերով, հայտնում է Yle-ն՝ վկայակոչելով Հարավարևելյան Ֆինլանդիայի սահմանապահ ծառայության ղեկավար Կիմմո Գրոմոֆին. այդ մասին տեղեկացնում է Ռիա Նովոստին:
«Իմատրայում գրանցվել են մոտ 500 սահմանային անցակետերմ, մոտ 1800-ը՝ Նուիջամաայում և մոտ 3000-ը՝ Վաալիմաայում», – մեջբերում է գործակալությունը նրա խոսքերը։
Նրա խոսքերով՝ ճանապարհորդների նման թիվը մոտավորապես համապատասխանում է միջսահմանային երթևեկությանը մինչև կորոնավիրուսային սահմանափակումների ներդրումը։ Գրոմոֆֆը նաև նշել է, որ սահմանը հատողների շուրջ 60%-ը Ռուսաստանից ուղևորվել են Ֆինլանդիա: