Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ժամանակ առ ժամանակ անձրև, ամպրոպ, նաև քամու ուժգնացում. ինչ եղանակ կլինի այս օրերին

Blog Image

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (10-15.10.2024թ.)

 

Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 11-ին կեսօրից հետո, 12-13-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 14-15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 11-13-ին, 15-ի գիշերը առանձին շրջաններում, 14-ին, 15-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը 11-ի ցերեկը կնվազի 4-8 աստիճանով։

Երևան քաղաքի հոկտեմբերի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան      30.1°C (2003թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա              2.2°C (1957թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան     14.9°C

Send