Մենք երջանիկ չենք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից․ Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանն այսպիսով արտահայտում է իր անբավարարվածությունը 44-օրյա պատերազմի արյունքներից։ Այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Վահագն Ալեքսանյանի այն հարցին, թե ի՞նչ խնդիր է փորձում լուծել Ադրբեջանն այս ագրեսիվ գորոծղություններով։
«Ես հասկանում եմ, որ շատ տարօրինակ բան եմ ասում, այս պահին շատ մանրամասներ չեմ կարող ասել, բայց նաև պետք է արձանագրեմ, որ մենք ինչքան էլ երջանիկ չենք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից՝ սա փաստ է, որ երջանիկ չենք, բայց ակնհայտ է, որ հենց նոյեմբերի 10-ից Ադրբեջանը պայքարում է եռակողմ հայտարարության երեք հիմնական դրույթների դեմ»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում