Ահաբեկչություն Իսրայելում․ կան զոհեր

Ահաբեկչություն Իսրայելում․ կան զոհեր

Իսրայելի Էլադ քաղաքում ահաբեկչի հարձակման հետևանքով երեք մարդ է սպանվել, ևս երկուսը լուրջ վնասվածքներ են ստացել, հարձակվողը սպանվել է, հայտնել է The Jerusalem Post-ը:

«Ահաբեկչություն Անկախության օրը. երեք մարդ զոհվել է, երկուսը ծանր վիրավորվել են Էլադում։ Կացնով և հրազենով զինված երկու կասկածյալներ ժամանել են քաղաքի Իբն Գվիրոլ հրապարակ, իսկ այնուհետև՝ Ամֆիի զբոսայգի: Զոհվել է երեք մարդ, ևս չորսը վիրավորվել են. երկուսը ծանր վիճակում են, մեկի վիճակը միջին ծանրության է, ևս մեկը թեթև վնասվածքներ է ստացել»,- ասված է հրապարակման մեջ:

Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ քաղաքապետարանը բնակիչներին խնդրել է փակել տները։ Ոստիկանությունը հետապնդում է սպիտակ մեքենա, որում, ենթադրաբար, թաքնվել են հարձակվողները։