Վերաքննիչ դատարանը բեկանել է Սերժ Սարգսյանի արդարացման վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության 

Վերաքննիչ դատարանը բեկանել է Սերժ Սարգսյանի արդարացման վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության 

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության բողոքը, բեկանել է Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Սերժ Սարգսյանի և մյուսների արդարացման վերաբերյալ դատական ակտն ու գործն ուղարկել նոր քննության: Այս մասին MediaHub-ին հայտնեցին Դատախազությունից:

Հիշեցնենք, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին 2019 թվականին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։ 

Վերջինը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։