Հայաստանում շարունակում է ձյուն տեղալ․ իրավիճակն՝ ավտոճանապարհներին
![Հայաստանում շարունակում է ձյուն տեղալ․ իրավիճակն՝ ավտոճանապարհներին](https://mediahub.am/uploads/images/2024/12/image_750x_675b10fd9b5cf.jpg)
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 19։50-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Թումանյանի տարածաշրջանում՝ անձրև, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: