Կամակատար ԳՇ պետ են ուզում՝ դավաճանական հրահանգները անշեղորեն կատարելու համար, այլախոհներին վռնդում են բանակից․ Մանվել Եղիազարյան

Կամակատար ԳՇ պետ են ուզում՝ դավաճանական հրահանգները անշեղորեն կատարելու համար, այլախոհներին վռնդում են բանակից․ Մանվել Եղիազարյան

Դավաճանական հրահանգներ իջեցնելու ու այդ հրահանգների անշեղորեն կատարման համար են ԳՇ պետին դարձնում պաշտպանության նախարարի առաջին  տեղակալ։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը։


«Այդ փոփոխությունները կատարվում են միայն նրա համար, որպեսզի իրենք իրենց կամակատարին նշանակեն, այլխոհներին վռնդեն բանակից։  Երբ որ տեղակալը քաղաքական  գործընկեր լինի, խնդիրներ չի առաջացնի, հայրենասիրությունն էլ կմոռանա», - ասաց նա։


Մանվել Եղիազարյանի խոսքով՝ այն, որ մինչև հիմա իրենց շրջապատից դուրս հարմար մարդ չեն գտել ԳՇ պետ նշանակելու համար, խոսում է այն մասին, որ ԳՇ-ում ևս կան ընդդիմացողներ այս քաղաքականությանը։


«Դեպքեր է կատավում, որոնց մասին մենք շատ տեղակացված չենք, չգիտենք՝ ինչ են քննարկում անկլավների, սահմանազատման, սահմանագծման, զորքերի հայելային հետքաշման, գերիների հետ կապված և ԳՇ–ն ինչ է ասում։  Հիմա այս հարցերի վերաբերյալ ևս հրամանները կատարելու համար պետք է լինի հլու, հնազանդ իրենց քաղաքական գործընկերը, որ ասեն զիջումների պետք է գնալ, հետ քաշվել, անշեղորեն կատարի»,-մանրամասնեց Մանվել Եղիազարյանը։


Հիշեցնենք, որ  «Պաշտպանության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններով առաջարկվում է՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը լինի  պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բայց նա չլինի նախարարին փոխարինող անձ։ 

 


Անի Գևորգյան