Երևանում «Tesla»-ի 41-ամյա վարորդը կոտրել է լուսակիրն ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին

Երևանում «Tesla»-ի 41-ամյա վարորդը կոտրել է լուսակիրն ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին

Այսօր՝ մարտի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 41-ամյա Տիգրան Թորոսյանը իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով Մաշտոց պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել երթևեկությունը կարգավորող լուսակիրը ապա առաջ ընթացել բախվել ծառին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով նաև կայանատեղիում տեղադրված վճարովի ինքնագլորին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։



Վարորդը տեղում ենթարկվել է սթափության  փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճան, ինչի համար 1 տարով ավտոմեքենա վարելու իրավունքից զրկվել է։