Երևանում բախվել են Opel-ն ու մոպեդը. հնդիկ մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Արամ Խաչատրյան փողոցի թիվ 25 հասցեի դիմաց բախել են Արագածոտնի մարզի բնակիչ 23-ամյա Դավիթ Ա.-ի վարած Opel մակնիշի և Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 57-ամյա Ջակջիթ Ս.-ի վարած Honda մակնիշի մոպեդը: Գրել է Shamshyan.com-ը։
Բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը, ում առաջինը օգնության են հասել Opel-ի վարորդն ու քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: