Խոշոր ավտովթար Գեղարքունիքում. վիրավոր կա

Խոշոր ավտովթար Գեղարքունիքում. վիրավոր կա

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում Volkswagen մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվել է։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։