Մայրն 9-րդ հարկի պատուհանից դուրս է նետել իր 3 երեխաներին և ինքնասպան եղել

Մայրն 9-րդ հարկի պատուհանից դուրս է նետել իր 3 երեխաներին և ինքնասպան եղել

Ուզբեկստանի գլխավոր դատախազությունը հետաքննում է Սերգելի թաղամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի հանգամանքները: 27-ամյա մայրը 9-րդ հարկում գտնվող բնակարանի պատուհանից դուրս է նետել երեք երեխաների. հայտնում է  gazeta.ru-ն։

Ողբերգությունը տեղի է ունեցել ապրիլի 3-ին բազմահարկ շենքերից մեկում, 9-րդ հարկի բնակարաններից մեկում բնակվող երիտասարդ կինը անհայտ պատճառով իր երեք երեխաներին մոտեցրել է ննջասենյակի պատուհանին և ցած նետել։ Ստացած վնասվածքներից մահացել են 4 և 5 տարեկան տղաները և մեկ տարեկան աղջիկը, երեխաների մահից հետո կինն ինքնասպան է եղել։

Քննիչները պարզել են, որ կինը նախկինում ամուսնու հետ ապրել է Տաշքենդի մարզում՝ առանձնատանը։ Սակայն անցյալ տարվա հոկտեմբերին բազմազավակ ընտանիքը բնակարան է տեղափոխվել, զույգը հաճախ է վիճել։

Հարուցվել է երկու քրեական գործ՝ «Սպանություն» և «Ինքնասպանության դրդել» հոդվածներով, դեպքի հանգամանքները քննվում են իրավապահների կողմից։

Ավելին՝ MediaHub/World