Հայկ Կոնջորյանն իր ասած այդ uեռական բնnւյթի hայhոյանքը hնչեցրել է իմ nւղղությամբ․ Արմենուհի Կյուրեղյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, այսօր MediaHub-ին տված հարցազրույցում փորձելով արդարացնել երեկ ընդդիմադիրների ու, հատկապես, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ իրենց պահվածքը, ասաց, թե նույն խմբակցությունից Արմենուհի Կյուրեղյանը, օրինակ, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել իրենց հասցեին։
«Կանայք սեռական բնույթի հայհոյաննքներ են հնչեցնում Ազգային ժողովի դահլիճում։ Արմենուհի Կյուրեղյանը էն ամենավերջին փողոցային բառապաշարը օգտագործող կին ա, պարզվում ա»,- ասաց ԱԺ նախագահը։
MediaHub-ը հետաքրքրվեց Արմենուհի Կյուրեղյանից, թե ինքն իսկապե՞ս հայհոյանքներ է հնչեցրել երեկ խորհրդարանի դահլիճում, և ինչի՞ մասին է ակնարկում Ալեն Սիմոնյանը։
«Ալեն Սիմոնյանը նախապատմությունը չի ասում, որ երեկ իրենց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը իր ասած այդ սեռական բնույթի հայհոյանքը հնչեցրել է իմ ուղղությամբ ուղղակի»,- ասաց տիկին Կյուրեղյանը։
-Ո՞նց, Կոնջորյան Հայկը Ձեզ հայհոյե՞լ է, այդ երիտասարդ, կուլտուրական տղան։
-Այո, էդ ամբողջ պատմությունը, որ սկսեց, դրանից սկսեց։ Եւ արդյունքում, երբ որ նա մոտեցավ ամբիոնին, ես էլ դուրս էի գալիս, և ասացին՝ ամբիոնին է մոտենում ՔՊ խմբակցության ղեկավարը, ես ուղղակի ասացի՝ հետ եմ վերադարձնում քո հայհոյանքը։
-Այսինքն՝ ուղիղ չե՞ք հայհոյել Կոնջորյանին։
-Ես իր բառերը բառացի փոխանցել եմ իրեն։ Էն, ինչ ինքը երեկ հնչեցրել է իմ hասցեին, բառացի հետ եմ վերադրաձրել իրեն։
-Իսկ շա՞տ 18+ է, որ հիմա հնչեցնեք։
-Իհարկե, ոչ, ես ինձ թույլ չեմ տա հիմա հնչեցնել նման բառեր։
-Փաստորեն, Կոնջորյան Հայկը, որ համարյա ինտելիգենտ, գրագետ, գիտությունների թեկնածու տղա է, ինքը, փաստորեն, հայհոյե՞լ է Ձեզ։
-Դա իրեն հարցրեք։ Ուղղակի, բառացի հենց երեկ․․․ երեկվա էդ ամբողջ բանը սկսվեց հենց դրանից։ Ինքը նախապատմություն ուներ, և իր էդ ուղիղ, բառացի հայհոյելուց հետո էդ ամեն ինչը սկսվեց։
-Իսկ ի՞նչն առիթ տվեց, որ այդ երիտասարդ, բավականին ինտելիգենտ տղան Ձեզ հայհոյի։
-Գիտե՞ք ինչ, ինձ համար դա էդքան մի հաճելի երևույթ չի, որ ես հիմա դա կրկնեմ, հա՞։ Եթե էդքան շատ Ձեզ հետաքրքիր է, դիմեք հենց էդ նույն Ձեր ասած՝ համարյա ինտելիգենտ տղային, գիտությունների թեկնածուին, հնարավոր գիտնականին, ասեք՝ ինքը ի՞նչ է ասել, ինչո՞ւ է ասել, ինչ առիթով է ասել և ինչ պատասխան է ստացել ինձնից այսօր։
-Ի դեպ, Կոնջորյան Հայկն էլ այսօր անդրադարձավ Ձեզ՝ ասելով, թե Արմենուհի Կյուրեղյանն ինքն իր անուն-ազգանունն է ընդամենը հնչեցրել այստեղ։
-Ես չեմ ուզում իջնել իրենց էդ ճղճիմ մակարդակին։ Իրենց երեկվա արածն ուզում են էսօր ինչ-որ ձևով մեղմացնել։ Թող ինքը բացատրի՝ երեկ ինքը ինչ է ասել բառացի, ինչու է ասել և ինչպես է իրեն թույլ տվել։ Եթե իրենք իրենց թույլ են տալիս մի բան, ուրեմն պետք է պատրաստ լինել նույնը ստանալ էն մարդուց, ում նկատմամբ իրենք էդ բանը թույլ են տվել։
Վահե Մակարյան