Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Թրամփը պահանջել է հեռացնել անօթևանների բոլոր վրանները մայրաքաղաքի փողոցներից

Blog Image

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բոուսերից պահանջել է հեռացնել անօթևանների բոլոր վրանները մայրաքաղաքի փողոցներից։ Այս մասին նա գրել է իր «Truth Social» սոցիալական ցանցում։

«Մենք ծանուցել ենք Վաշինգտոնի քաղաքապետին, որ նա պետք է հեռացնի քաղաքի բոլոր անօթևանների անշուք ճամբարները, հատկապես նրանք, որոնք Պետդեպարտամենտի շենքի և Սպիտակ տան մոտ են», - ասվում է գրառման մեջ:

Թրամփն ընդգծել է, որ Վաշինգտոնը «պետք է մաքուր և անվտանգ լինի»։ Նա նաև սպառնացել է, որ եթե Բոուզերը անհրաժեշտ միջոցներ չձեռնարկի, «մենք ստիպված կլինենք դա անել նրա փոխարեն»։

Թրամփը չի հստակեցրել, թե կոնկրետ ում մասին է խոսքը։

2024 թվականի դեկտեմբերի վերջին Bloomberg-ը, վկայակոչելով նախկին նախագահական վարչակազմի զեկույցը, հաղորդել էր, որ 20 տարվա դիտարկումների ընթացքում առաջին անգամ ԱՄՆ-ում անօթևանների թիվը հասել է պատմական առավելագույնի:

Այսպես, նույն տարվա հունվարին հանրապետությունում 772 հազար մարդ մեկ գիշերով անօթեւան է, ինչը տարեկան կտրվածքով ավելի է 18 տոկոսով։

Send