Եվրոպայի ծանրամարտի առաջնություն․ Արա Աղանյանը 4-րդն է, Պետրոս Պետրոսյանը՝ 5-րդը

Մոլդովայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի են դուրս եկել 102 կգ քաշային տղամարդիկ, որտեղ Հայաստանը ուներ 2 ներկայացուցիչ՝ Արա Աղանյանն ու Պետրոսյանը, որոնք սակայն անմասն են մնացել մեդալներից։ Այս մասին հայտնում է Armsport-ը։
18:00-ից պայքարի դուրս կգան Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն ու Եվրոպայի չեմպիոն և բրոնզե մեդալակիր Գարիկ Կարապետյանը, որոնք հանդես կգան 109 կգ քաշային կարգում։
Մրցումային օրվա վերջում մրցահարթակ դուրս կգան 87 կգ քաշային Տաթև Հակոբյանն ու Լիանա Գյուրջանը։ Նրանց մեկնարկը 21։00-ից է։