Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Քաղաքականություն

Առաջիկա ամիսների ընթացքում սպասվում են Ադրբեջանի քաղհասարակության մի շարք այցելություններ Հայաստան

Blog Image

Առաջիկա վեց ամիսների ընթացքում սպասվում է Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մի շարք այցելություններ Հայաստան՝ շարունակելու երկխոսությունը, ասել է Հարավային Կովկասի ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ Ֆարհադ Մամեդովն։

Նրա խոսքով՝ ադրբեջանական պատվիրակության հոկտեմբերի 22-ին Հայաստան կատարած այցը փոխգործակցության ավելի լայն ծրագրի մաս էր կազմում։

«Մեր այցելությունը միանվագ իրադարձություն չէր. այն շարունակական գործընթացի մաս է կազմում, որը ներառում է ադրբեջանական պատվիրակությունների ապագա այցելությունները Հայաստան և հայկական պատվիրակությունների այցերն Ադրբեջան։ Հետևաբար, սպասվում է, որ մենք առնվազն մի քանի անգամ կայցելենք Հայաստանի Հանրապետություն հաջորդ վեց ամիսների ընթացքում։ Սա կարող է ներառել ոչ միայն մայրաքաղաքը, այլև առանձին շրջանները», - նշել է նա։

Մամեդովն ընդգծել է, որ հայկական պատվիրակության այցն Ադրբեջան նախատեսված է տարեվերջին, և արդեն որոշվել են կոնկրետ ամսաթվերը։

«Գործընթացը կիրականացվի մոտ ապագայում։ Հանրությունը ժամանակին կտեղեկացվի ժամանման, քննարկումների ընթացքի և դրանց արդյունքների մասին։ Մեզ համար կարևոր է ոչ միայն հանդիպումն ինքնին, այլև շոշափելի արդյունքները՝ քննարկվելիք թեմաները և կոնկրետ նախագծերի իրականացումը», - ընդգծել է փորձագետը։

Նա հավելել է, որ հայկական պատվիրակությունը հանդիպումներ կունենա թե՛ ադրբեջանական աշխատանքային խմբի, թե՛ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Send