Ինչո՞ւ ադրբեջանցի զինծառայողին հայ ռազմագերու հետ չփոխանակեցինք․ Փաշինյանի պարզաբանումը
Ի՞նչ պայման է Ադրբեջանը դրել Հայաստանի առջև՝ գերիներին վերադարձնելու համար։ Այսօր Փաշինյանին նման հարց ուղղեց լրագրողներից մեկը։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց՝ շատ վաղուց ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կա պայմանավորվածություն, որ այն զինվորները, որոնք մոլորվելով հայտնվում են հակառակ կողմում, կարճ ժամանակ անց վերադարձվում են։
«Այս պայմանավորվածությունն իքս պահի խախտվել է։ Պարզվել է, որ ընկալման շուրջ կան տարբերություններ։ Քանի որ այն զինծառայողները, որոնք դիտավորյալ կամ մոլորվելու ընթացքում գործել են արարքներ, որոնք տեղավորվում են քրեական օրենսգրի սահմաններում, բարդություններ են ստեղծել։ Մենք Ադրբեջանի նախագահի հետ պայմանավորվել ենք, որ եթե անձը դիտավորյալ չի հատել սահմանը, վերադարձվում է։ Մենք ուսումնասիրում ենք՝ այդ անձն արդյո՞ք այլ արարքներ գործել։ Եթե ոչ, ապա վերադարձնում ենք»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։