Թոռնիկներս ձիգ տղաներ են․․․ նրանց ներքաշում են խաղամոլության մեջ․ Աղազարյան
Շահումով խաղերի դաժան խնդիրը լուծելու համար ջանքեր են պետք: Այդ մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Նա նշեց, որ խնդրի կարգավորման համար իրենք ամեն ինչ անում են, բայց ինքն այլ հարց ունի․
«Ասենք, թոռնիկներիս հետ գնում եմ զբոսայգի, այնտեղ կան շահումով խաղեր, 1000 դրամ ծախսում են երեխաները, շահում` 200 դրամ։ Տեսնես՝ ոնց են փայլում թոռնիկիս աչքերը։ Իրեն խաբելով ներքաշում են խաղամոլության մեջ»,- նշեց Աղազարյանը։
ՔՊ-ական պատգամավորի խոսքով՝ իր թոռնիկները բավականին ձիգ տղաներ են, բայց իրենց աչքերի փայլը, երբ տեսնում է, թե ոնց են շահումից ոգևորվում, պատկերացնում է՝ ինչ են անում մյուս մարդիկ։
Մանրամասները՝ տեսանյութում։