Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցությունների մասին

Միացյալ Նահանգները ուղիղ բանակցություններ է վարում Իրանի հետ «ամենաբարձր» մակարդակով, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք ուղիղ բանակցություններ ենք վարում Իրանի հետ, և դրանք արդեն սկսվել են։ Կարծում եմ՝ բոլորը համաձայն են, որ գործարքի կնքումը նախընտրելի կլիներ»,-ասել է նա։