Ավտովթար Երևանում՝ Աշտարակի խճուղում. կա վիրավոր

Այսօր՝ ապրիլի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Վահագն Բ.-ն իր վարած «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե գովազդային սյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Երևանի բնակիչ 39-ամյա Վլադիմիր Բ.-ն տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վիրավորին առաջինն օգնության են հասել վարորդը, քաղաքացիները և շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Արարատ Պետրոսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Միշա Խաչատրյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հայկ Սուքիասյանը և Վալոդյա Թադևոսյանը։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։