Բաքուն ու Թեհրանն ընդլայնում են ռազմական համագործակցությունը

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Քերեմ Մուստաֆաևն Իրանում հանդիպել է երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Ազիզ Նասիրզադեի հետ։
Կողմերը քննարկել են առկա իրավիճակն ու երկկողմ ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները, տարածաշրջանային անվտանգության հարցեր։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Բաքուն ու Թեհրանն ընդլայնում են ռազմական համագործակցությունը։