Ովքե՞ր են «2023 թվականի լավագույն մարզիչ» մրցանակի հավակնորդները

Ովքե՞ր են  «2023 թվականի լավագույն մարզիչ» մրցանակի հավակնորդները

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է «2023 թվականի լավագույն մարզիչ» մրցանակի հավակնորդների անունները։

Հավակնորդների ցուցակում են իսպանացի մասնագետ Պեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), իտալացի մարզիչներ Սիմոնե Ինձագին («Ինտեր») և Լուչիանո Սպալետին («Նապոլի», Իտալիա):

Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ անցած մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիին» թրեբլ էր նվաճել՝ Չեմպիոնների լիգա, Անգլիայի Պրեմիեր լիգա և Անգլիայի գավաթ։

Ինձագիի գլխավորությամբ «Ինտերը» հասել էր Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:

Սպալետին «Նապոլիի» հետ 33 տարվա մեջ առաջին անգամ նվաճել էր Իտալիայի չեմպիոնի տիտղոսը՝ Սկուդետտոն:

Հաղթողը հայտնի կդառնա «The Best» մրցանակաբաշխության ժամանակ՝ հունվարի 15-ին։