Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի թեմի առաջնորդը Երևանում կհանդիպի արցախահայության հետ

Blog Image

ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը  հունիսի 19-ի ժամը 11։00-ին արցախահայության հետ կհանդիպի Երևանի Հարավարևմտյան թաղամասի Սուրբ Երրորդություն եկեղեցում, իսկ հունիսի 21-ի ժամը 11։00-ին` Կոմիտասի Սուրբ Խաչ եկեղեցում։ Այդ մասին հայտնում են Արցախի թեմից։ 

Ավելի վաղ արցախահայության հետ մեկ այլ հանդիպման ժամանակ Վրթանես Սրբազանն ասել էր. «Արցախի թեմը, Հայոց Հայրապետի օհնությամբ, չի լուծարվել, իր հոգեխնամ գործունեությունն է ծավալում։ Այս հանդիպումների նպատակն է նաև իրազեկելու, որ հոգևոր իշխանությունն այսօր կա, քանի որ արցախահայությունը մշտապես եղել է եկեղեցու կողքին»։ 

Send