Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտվել է ազատազրկման

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտվել է ազատազրկման

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտվել է 5,5 տարի ժամկետով ազատազրկման։

Հունվարի 15-ին Սյունիքի մարզի դատարանը նրան մեղավոր էր ճանաչել։

Մեղադրանքը վերաբերում է 2020թ․ հոկտեմբերի 12-ին Ցորի զորամասի Դ-20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման հետևանքով կրած կորուստներին։

Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել «զինվորական պաշտոնեական անփութություն, որը կատարվել է պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ» հոդվածով։