Ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողի ոտքն ամպուտացրե՞լ են

Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է ապաքինման փուլում: Այս մասին MediaHub-ին հայտնեց ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը՝ արձագանքելով մամուլում հայտնված այն լուրերին, թե օրերս ականի պայթյունից վիրավորում ստացած հայ զինծառայողի ոտքն ամպուտացվել է:
Նա նաև հորդորեց ԶԼՄ գործընկերներին զինծառայողի վերաբերյալ այլ ճշտված կամ չճշտված տեղեկություններ, կամ, այլ կերպ ասած, բժշկական գաղտնիք չհրապարակել: