Հայաստանն առաջին եզրափակիչի ուղեգիրն ապահովեց Էրզրումում ընթացող բռնցքամարտի պատանիների ԵԱ-ում

Հայաստանն առաջին եզրափակիչի ուղեգիրն ապահովեց Էրզրումում ընթացող բռնցքամարտի պատանիների ԵԱ-ում

Հայաստանն առաջին եզրափակիչի ուղեգիրն ապահովեց Էրզրումում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում։ Կիսաեզրափակիչում հաղթանակ տոնեց ու եզրափակիչ դուրս եկավ Սամվել Սիրամարգյանը։ Մեր մարզիկը շատ վստահ հաղթանակ տոնեց իտալացի Լորենցո Պոլեցիլիի նկատմամաբ։ Բոլոր երեք ռաունդների ընթացքում Սիրամարգյանը նախաձեռնողի դերում էր և իր ոճն էր թելադրում մրցակցին։ Արդյունքում բոլոր մրցավարները միաձայն հաղթանակը շնորհեցին մեր մարզիկին։ Եզրափակիչում Սիրամարգյանի մրցակիցը ուկրաինացի Ալեքսեյ Տատարենկոն է։ Այս մասին հաղորդում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի պաշտոնական էջը: