Իսկ դուք գիտեք ինչո՞ւ են պահպանակները լինում տարբեր գույների. ոչխարի աղիներից մինչև լատեքս

Իսկ դուք գիտեք ինչո՞ւ են պահպանակները լինում տարբեր գույների. ոչխարի աղիներից մինչև լատեքս

Չնայած պահպանակը նախատեսված է տղամարդկանց համար, գնորդների 70 տոկոսը կանայք են։

Ժամանակակից պահպանակերը հիմնականում պատրաստվում են լատեքսից, թեև որոշները պատրաստվում են նաև պոլիուրետանից, սինթեթիկ ռետինինց կամ ոչխարի աղիներից։

Այո-այո, կան նաև ոչխարի աղիներից պատրաստված պահպանակներ, որոնց ապրանքանշվում են որպես «ոչխարի կաշի/լամբսկին»։ Չնայած, որպես բեղմնականխման միջոց դրանք հիմնականում արդյունավետ են սերմի ներթափանցումը կանխելու առումով, սակայն ենթադրվում է, որ աղու ծակոտկենության պատճառով դրանք պակաս արդյունավետորեն են կանխում այնպիսի վիրուսների ներթափանցումը, որոնք սեռավարակների պատճառ են դառնում։ Նաև այս պահպանակները զգալիորեն շատ ավելի թանկ են, քան մյուս տեսակները և կենդանական այլ ոչ բուսական ծագում ունեցող արտադրանք են։

Կանանց առավելագույն հաճույք ապահովելու համար պահպանակները դրսից ծածկված են տարատեսակ անհարթություններով: Այս ամենը լրացուցիչ խթան է և նոր երանգներ է հաղորդում ինտիմ հարաբերությունների ժամանակ: Որոշ կանայք նման պահպանակի օգտագործմամբ սեռական հարաբերությունները ավելի հետաքրքիր են համարում, քան բնական շփումը: Իսկ ավելի երկար միասին գտնվող զույգերը կարծում են, որ տարբեր պահպանակների փորձարկումները բազմազանություն են հաղորդում իրենց սեռական կյանքին և օգնում խուսափել ձանձրույթից:

Բոլորն էլ ցանկանում են առողջ լինել, և օրալ սեքսի սիրահարները բացառություն չեն: Գաղտնիք չէ, որ կաուչուկը զզվելի համ ունի։ Այդ պատճառով, պահպանակի համը քաղցրացնելու համար, արտադրողները դրանք պատում են տարբեր բուրմունքներով հատուկ քսուքներով:

Ո՞րն է ավելի լավ՝ շոկոլադը, թե՞ ելակը: Կամ գուցե վանիլին: Ժամանակակից պահպանակներից բացի ռետինից ամեն ինչի հոտ է գալիս: Դրանցից անանուխի, բանանի, նույնիսկ վարդի հոտ է գալիս։ Բույրերի բազմազանությունը թույլ է տալիս ցանկացած տրամադրության համապատասխան պահպանակ:

Շատերին է հետաքրքրել, թե ինչ են իրենցից ներկայացնում պահպանակների տարբեր գույները, և արդյոք կա կիրառման տարբերություն: Պարզվում է, որ ոչ: Պահպանակների գունային սխեման այնքան բազմազան է, որ դուք կարող եք ընտրել ձեր աչքերի գույնին կամ, օրինակ, ձեր սեփական մեքենայի գույնին համապատասխան երանգ։

Օրինակ, սև պահպանակները շատ էկզոտիկ տեսք ունեն և հիանալի են սիրային խաղերի համար:

Ձեր զուգընկերոջը զարմացնելու լավ միջոց է նաև փորձել ֆոսֆորով պատված պահպանակը: Պատկերացնու՞մ եք, թե ինչ տեսք ունի այն մթության մեջ:

Սեքս խանութներում պահպանակներ են վաճառում զվարճալի ֆիգուրների տեսքով։ Եթե ​​ձեզ նման հուշանվեր են տվել, մի օգտագործեք այն նախատեսված նպատակի համար. նման խաղալիքներն անմիջապես պատռվում են: 

Այսպիսով, ամենից զատ կարևոր է առողջությունն ու պաշտպանվածությունը: