Բժիշկ Մյասնիկովը զգուշացրել է մենինգիտ առաջացնող դեղամիջոցների խմբի մասին

Բժիշկ Մյասնիկովը զգուշացրել է մենինգիտ առաջացնող դեղամիջոցների խմբի մասին

Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը զգուշացրել է մի խումբ դեղամիջոցների մասին, որոնք կարող են մենինգիտ առաջացնել։

Ռուսական «Ամենակարևոր բանի մասին» հաղորդման եթերում նա հայտարարել է, որ հազվադեպ դեպքերում իբուպրոֆենը կարող է հանգեցնել այս հիվանդության զարգացմանը։ 

«Գիտե՞ք՝ ինչը կարող է մենինգիտ առաջացնել։ Դուք կծիծաղեք։ Դեղամիջոցներ։ (…) Ահա գլխացավի դեմ ընդունվող բոլոր դեղամիջոցները՝ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ։ Իբուպրոֆենի բոլոր տեսակները և այլն։ Այո, հազվադեպ է լինում, բայց պատահում է», - նշել է Մյասնիկովը։

Բժիշկը հավելել է, որ որոշ հակացնցումային դեղամիջոցներ և հակաբիոտիկներ նույնպես կարող են առաջացնել հիվանդություն: