Ստոկհոլմը դիտարկում է Ուկրաինայում խաղաղության պահպանմանն ուղղված գործողությունների բոլոր տարբերակները, ներառյալ խաղաղապահներ ուղարկելու հնարավորությունը, հայտարարել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարիա Մալմերը։
«Մենք նախ պետք է պայմանավորվենք արդար և տեւական խաղաղության մասին՝ միջազգային իրավունքին համապատասխան (...): Այս խաղաղությունը հաստատելուց հետո այն պետք է պահպանվի, և դրա համար մեր կառավարությունը չի բացառում որևէ տարբերակ»,- այսպես նա պատասխանել է Ուկրաինա շվեդական զորքեր ուղարկելու հնարավորության մասին հարցին։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել էր, որ Միացյալ Թագավորությունը պատրաստ է իր զորքերը տեղակայել ուկրաինական տարածքում՝ ապահովելու խաղաղ համաձայնագրի կատարումը։