Ճակատ ճակատի բախվել են Mercedes-ը ու Opel-ը․ կա 5 վիրավոր

Ճակատ ճակատի բախվել են Mercedes-ը ու Opel-ը․ կա 5 վիրավոր

Երեկ՝ մարտի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 10:00-ի սահմաններում, Վարդենիս գյուղից դեպի Չքնաղ գյուղ տանող ճանապարհահատվածում, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ, 26-ամյա Մեսրոպ Հ.-ի վարած Opel մակնիշի և 23-ամյա Սարգիս Ա․-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով 2 վարորդներն ու Mercedes-ի ուղևորներ, Արգածոտնի մարզի բնակիչներ, 32-ամյա Սառա Պետրոսյանը, 64-ամյա Վաչագան Հովհաննիսյանն ու 36-ամյա Վարդգես Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

Վթարի մասին ոստիկանության Ապարանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ Հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։