Ովքե՞ր են լինելու 2024թ-ի ապահովագրական փաթեթի շահառուները․ Ավանեսյան

2024թ-ի հուլիսից ապահովագրական փաթեթը կգործարկվի այն շահառուների համար, ովքեր այսօր պետական պատվերի շահառու են հանդիսանում։ Այս մասին իր մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ 

Նա ներկայացրեց, թե ովքեր են շահառուները․ «Մինչև տասնութ տարեկան երեխաները, առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամներն են կամ ֆունկցիոնալության այս աստիճաններն ունեցող քաղաքացիներն են և մի շարք այլ խմբեր»։

«Նրանց համար կվերագործարկվի պետական պատվերը և կդառնա ապահովագրական փաթեթ: Ապահովագրական փաթեթի գինը մեր հաշվարկներով լինելու է մինչև 200.000 դրամ»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում