Բլոգերը հոսանքահարվել է սեռական օրգանի հատվածում, երբ բարձրացել է վագոնի վրա (տեսանյութ)

Մերձմոսկովյան շրջանում անչափահաս բլոգերը հոսանքահարվել է առնանդամի հատվածում, երբ բարձրացել է վագոնի տանիքի վրա։
Ըստ SHOT-ի՝ 15-ամյա պատանին բարձրացել է Էլեկտրուգլիում գնացքի տանիքն ու դիպչել պանտոգրաֆին։ Հոսանքն անցել է դեռահասի միջով՝ այրելով մարմնի հիշյալ հատվածը։
Տղան ընկել է ռելսերի վրա, բայց ողջ է մնացել։ Նրան քաշել են հարթակի վրա, որտեղ ցուցաբերվել է առաջին բուժօգնություն ու շտապօգնություն կանչվել։ Ենթադրաբար տղան ցանկացել է սոցցանցերի համար տեսահոլովակ նկարահանել։
Տեսանյութն այստեղ