Մոսկվայում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար ձերբակալվածը ցած է նետվել հիվանդանոցի պատուհանից

Մոսկվայում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար ձերբակալվածը ցած է նետվել հիվանդանոցի պատուհանից

Մոսկվայում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար ձերբակալված տղամարդը գանգատվել է ցավից և հիվանդանոցում զննման ժամանակ փախել է՝ ցած նետվելով պատուհանից, սակայն արագ ձերբակալվել է. հայտնում է ՌԴ ՆԳՆ մայրաքաղաքի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։ 

Ըստ մամուլի ծառայության՝ օգոստոսի 11-ին դատարանը ձերբակալել է ՌԴ քրեական օրենսգրքի 228.1-րդ հոդվածի 4-րդ մասի 30-րդ հոդվածի 3-րդ մասով (թմրամիջոցների ապօրինի շրջանառության փորձ) քրեական գործով մեղադրյալին, որը բողոքել է, քննչական մեկուսարանում իրեն վատ զգալով՝ հոսպիտալացվել է։

Այժմ փախածն արդեն գտնվում է թիվ 7 քննչական մեկուսարանում։