ԹԵՍՏ․ իսկ դո՞ւք հիշում եք նրանց

ԹԵՍՏ․ իսկ դո՞ւք հիշում եք նրանց

Ֆլորա Մարտիրոսյան․

Ծնվել Լենինականում (այժմ՝ Գյումրի): Սովորել է տեղի Ա.Պուշկինի անվան միջնակարգ և Ա.Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցներում, ապա` Ք.Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժնում: 1973թ. մասնակցել է «Գարուն 73» երգի մրցույթին, արժանացել առաջին մրցանակին և սկսել հանդես գալ Հայաստանի ազգային ռադիոյով և հեռուստատեսությամբ: 1976թ., ՀԽՍՀ առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի հրավերով, տեղափոխվել է Երևան և սկսել մեներգչուհու գործունեությունը Հայաստանի ժողովրդական գործիքների պետական նվագախմբում:

1978թ. դարձել է Գերմանիայի Համբուրգ քաղաքում կայացած միջազգային փառատոնի մրցանակակիր, որը եղել է երգչուհու առաջին միջազգային հաջողությունը: 1985թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-խմբավարական բաժինը: Գուսան Աշոտի «Ծովաստղիկ» երգը նրա կատարմամբ 15 տարի շարունակ ճանաչվել է տարվա լավագույն երգ: Համերգներով եղել է ավելի քան 80 երկրներում: 1991-97թթ բնակվել է ԱՄՆ-ում: