Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԵՄ-ն, Նիդեռլանդները, ՀԱՄԱՍ-ն արձագանքել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ձերբակալելու օրդերի մասին որոշմանը

Blog Image

ԵՄ-ն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և երկրի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի դեմ ՄՔԴ-ի օրդերը համարում է «կատարման համար պարտադիր», հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորրելը:

ՀԱՄԱՍ-ը ողջունել է օրդերների մասին որոշումները։ Ըստ կազմակերպության՝ ՄՔԴ-ի վճիռը «կարևոր պատմական նախադեպ է և պաղեստինյան ժողովրդի հանդեպ անարդարության շտկում», հայտնել են ԶԼՄ-ները։

Նիդեռլանդները կկալանավորի Նեթանյահուին ՄՔԴ-ի որոշմամբ, եթե նա գա երկիր։ Այս մասին հայտնել է NOS հեռուստաալիքը՝ հղում անելով Նիդեռլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամփին։

Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և երկրի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտին ձերբակալելու օրդեր է տվել։ 

Նրանք մեղադրվում են Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար։

Ըստ նախաքննական պալատի՝ ողջամիտ հիմքեր կան ենթադրելու, որ Նեթանյահուն ու Գալանտը միտումնավոր և գիտակցաբար զրկել են Գազայի խաղաղ բնակչությանը գոյատևման համար անհրաժեշտ պարագաներից, ներառյալ սնունդը, ջուրը, դեղորայքն ու բժշկական պարագաները, այդ թվում՝ վառելիք և էլեկտրաէներգիա։

Send