Ավիավթարից մահացել է հոլիվուդյան դերասան Քրիստիան Օլիվերը․ մահից առաջ սարսափելի հաղորդագրություն է թողել

Հոլիվուդյան դերասան Քրիստիան Օլիվերը երկու դուստրերի հետ մահացել է ավիավթարից։
Դեպք է տեղի ունեցել Կարիբյան ծովում գտնվող Սենթ Վինսենթ և Գրենադին նահանգում։
Արտիստի հետ միասին եղել են նրա երկու դուստրերը՝ 10 և 12 տարեկան, ինչպես նաև ինքնաթիռի օդաչու սեփականատերը։ Վթարի պատճառը դեռ պարզված չէ։
Վթարի պահը ֆիքսվել է տեսանյութում։ Համացանցում շրջանառվող կադրերում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը գրեթե ուղղահայաց ընկնում, մեծ արագությամբ մխրճվում ջրի մեջ և արագ խորտակվում։
Օգնության են շտապել տեղացի ձկնորսներն ու փրկարարները, սակայն ինքնաթիռում նրանց չեն կարողացել օգնել: Առափնյա պահպանությունը դիերը դուրս է բերել 20 մետր խորությունից։
Մահից առաջ դերասանը թողել է «ողջույններ երկնքից»։
«Բարև դրախտի ինչ-որ տեղից: Դեպի հանրություն ու սեր... 2024 թվական, ահա մենք»,- գրել է հոլիվուդյան դերասանը մայրամուտին արված ծովափնյա լուսանկարի մակագրության մեջ: