Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ՆԱՏՕ-ի 8 երկրներ պաշտպանել են Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին

Blog Image

 Ռումինիայի առաջնորդ Կլաուս Յոհաննեսը ՆԱՏՕ-ի անդամ երկրների կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի մյուս յոթ նախագահների հետ համատեղ համատեղ հայտարարություն է ստորագրել, որտեղ աջակցություն է հայտնել դաշինքին Ուկրաինայի միանալուն: Համապատասխան հաղորդագրությունը հայտնվել է Ռումինիայի նախագահի Twitter-ում։

«Մենք վճռականորեն պաշտպանում ենք 2008 թվականին Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի որոշումը՝ Ուկրաինայի ապագա անդամակցության վերաբերյալ»,- նշված է փաստաթղթում, որը զետեղված է նախագահական վարչակազմի կայքում:

Ռումինիայի առաջնորդի հետ համակարծիք են Լեհաստանի, Լիտվայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Չեռնոգորիայի, Սլովակիայի, Չեխիայի և Էստոնիայի ղեկավարները:

Հիշեցնենք՝ Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան արագացված կարգով ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացնում:

Send