84,5 մլն դրամ պետական բյուջեից կհատկացվի սնանկացած ԱՆԻՖ ընկերությանը

84,5 մլն դրամ պետական բյուջեից կհատկացվի սնանկացած ԱՆԻՖ ընկերությանը

Սնանկացած ԱՆԻՖ պետական ընկերությանը շահութահարկը վճարելու համար 84,5 մլն դրամ կհատկացվի ՀՀ պետական բյուջեից։

Որոշումն ընդունվել է կառավարության նիստի ժամանակ։

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ–ն (ANIF) ստեղծվել է ՀՀ կառավարության 2019 թ. ապրիլի որոշմամբ: 2022–2023 թթ. կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը բացահայտել են հիմնադրամում չարաշահումների և հափշտակությունների դեպքեր: