Կարեն Անդրեասյանի համար մի լավ լուր ու մի վատ լուր․ Թովմասյան
Արդարադատությունը հաղթել է դատարանում։ Երբ ես խոսում էի ԱԺ ամբիոնից Աբովյանի դիահերձարանում գետնին շպրտված, պարկերի մեջ լցված դիակների մասին, ի պատասխան «ՔՊ» կուսակցության ներկայացուցիչ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը դիտավորյալ ինձ վիրավորեց։ Այս մասին ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց իր և իր փաստաբանի մասնակցությամբ ասուլիսի ժամանակ։
«Ես առաջարկեցի ԱԺ ամբիոնից ներողություն խնդրել, բայց նա հրաժարվեց, ես գնացի դատական ճանապարհով։ Նիկոլ Փաշինյանը, երբ խոսում էր դատարանների դերի բարձրացման մասին, հենց իրենք իրենց գործողություններով Հայաստանում նսեմացնում են դատարանների դերը։ Դատական իշխանության նկատմամբ ամենամեծ անարգանքը ցուցաբերում է իշխանության ներկայացուցիչը և տվյալ դեպքում Լենա Նազարյանը»,- ասաց Թովմասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում