Google-ի՝ օգտատերերին հետեւելու գործառույթն անջատելու միջոց է առաջարկվել

Google-ի՝ օգտատերերին հետեւելու գործառույթն անջատելու միջոց է առաջարկվել

Brave եւ DuckDuckGo բրաուզերները գործառույթ են գործարկել, որը թույլ է տալիս օգտվողներին արգելափակել Google ընկերության AMP (Accelerated Mobile Page) արձանագրությունը: Ինչպես նշում է Gizmodo-ն, կորպորացիայի տեխնոլոգիան օգտագործվում է հոդվածներ դիտելու համար եւ թույլ է տալիս վերահսկել ընթերցողների վարքը։

«AMP-ը վատ է ազդում գաղտնիության վրա, քանի որ թույլ է տալիս Google-ին ավելի մանրակրկիտ կերպով հետեւել օգտատերերին»,- ասել է DuckDuckGo-ն:

Brave-ում եւ DuckDuckGo-ում մասնագետները պարզաբանել են, որ յուրաքանչյուր բրաուզերում այժմ լռելյայն կանջատվի հետեւելու եւ տվյալներ հավաքելու համակարգը, որը ներդրված է AMP-ում յուրաքանչյուր բրաուզերում:

«Google-ն AMP-ն օգտագործում է իր մենաշնորհի հետագա ամրապնդման համար՝ տեխնոլոգիան պարտադրելով հրատարակիչներին, որոնման մեջ առաջնահերթություն տալով AMP հղումներին եւ AMP էջերում նախընտրություն տալով Google-ի գովազդին»,- հավելել են DuckDuckGo-ում:

Google ընկերությունն AMP-ն թողարկել էր 2015 թվականին։ Նախատեսվում էր, որ տեխնոլոգիան թույլ կտա ավելի արագ անցում կատարել կայքերին գաջեթներում։ Սակայն ժամանակի ընթացքում անվտանգության մասնագետներն արձանագրեցին, որ այն սկսել է օգտագործվել օգտատերերի տվյալների ակտիվ հավաքման եւ նրանց գործողություններին հետեւելու համար։