Կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց մարդը

Մահացել է աշխարհի ամենատարեց մարդը։
Աշխարհի ամենատարեց մարդը՝ իսպանուհի Մարիա Բրանյաս Մորերան, ով ծնվել է ԱՄՆ-ում և վերապրել է երկու համաշխարհային պատերազմներ՝ Իսպանիայի քաղաքացիական պատերազմ, 1918 թվականի գրիպի համաճարակը և COVID-19 համաճարակը, մահացել է 117 տարեկանում։
Այս մասին «X» սոցիալական ցանցում հայտնել է նրա ընտանիքը։ Կինը մահացել է օգոստոսի 19-ին։
«Մարիա Բրանյասը հեռացավ մեզանից։ Նա մահացավ այնպես, ինչպես ուզում էր՝ քնի մեջ, առանց ցավի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Իսպանուհու տարիքը հաստատել էին ամերիկյան գերոնտոլոգիական հետազոտական խումբը և LongeviQuest կազմակերպությունը։ Այս տվյալներով՝ Բրանյասի մահից հետո աշխարհի ամենատարեց մարդը ճապոնուհի Տոմիկո Իտոկան է, ով ծնվել է 1908 թվականի մայիսի 23-ին։ Նա այժմ 116 տարեկան է։