Պետքարտուղարությունը կոչ է արել չանջատել Ռուսաստանը համացանցից

Միացյալ Նահանգները կոչ է անում չանջատել Ռուսաստանը համացանցից, որպեսզի քաղաքացիները չզրկվեն տեղեկատվության հասանելիությունից. հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
Ինչպես ասել է Փրայսը, տեղեկատվությունը պետք է շարունակի հոսել երկիր, իսկ համացանցը պետք է մնա ազատ և բաց հենց Ռուսաստանի ներսում:
Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել ռուս լրագրողներին և նրանց կազմակերպություններին, որոնք գտնվում են ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում։