Փաշինյանն ու Պուտինը տարածաշրջանի անվտանգության հարցեր են քննարկում

Փաշինյանն ու Պուտինը տարածաշրջանի անվտանգության հարցեր են քննարկում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպմանը հայտարարել է, որ տարածաշրջանում անվտանգությանն առնչվող հարցեր կան քննարկելու՝ նշելով, որ  բաց ռեժիմով այդ հարցերին չի անդրադառնա․ 

«Բաց ֆորմատով շատ չեմ մանրամասնի, բայց կան հարցեր ոչ միայն առևտրաշրջանառության, այլև տարածաշրջանի անվտանգության մասին, որոնք կքննարկենք»,- ասել է Պուտինը։ 

Նիկոլ Փաշինյանն, ի պատասխան, նշել է, որ կուտակված հարցեր կան․ «Վստահ եմ կքննարկենք երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանում անգտանգությանն առնչվող հարցերը»։