Նովոսիբիրսկի մարզում հարբած ռուսը քնել է ռելսերի վրա և գնացքը հարվածել է նրան

Նովոսիբիրսկի շրջանի բնակչին գնացքը հարվածել է, քանի որ դեպքից առաջ ալկոհոլ է օգտագործել։ Այս մասին հաղորդում է Սիբիրի տրանսպորտային ոստիկանությունը Telegram-ի պաշտոնական ալիքում։
Միջադեպը տեղի է ունեցել Պավինո կայարանում։ Գնացքի մեքենավարը շտապ արգելակել է, երբ ռելսերի վրա տղամարդ է նկատել. գնացքը չի հասցրել կանգ առնել, ուստի ռուսաստանցին լուրջ վնասվածքներ է ստացել։ Դեպքի վայր ժամանած բժիշկներին չի հաջողվել փրկել նրան։
Նախնական տեղեկություններով՝ հարբած տղամարդը քնել է ռելսերի վրա։