Ադրբեջանցիները Գանձակի Ելտկուզյան աթաբեկությունը համարում են ադրբեջանական, բայց իրականությունն այլ է

Ադրբեջանցիները Գանձակի Ելտկուզյան աթաբեկությունը համարում են ադրբեջանական, բայց իրականությունն այլ է

«Գեղարդ» հիմնադրամ․ Ատրպատականում և Հյուսիսային Իրանում գոյություն է ունեցել Գանձակի Ելտկուզյան պետությունը (աթաբեկություն, 1136/1147-1225 թթ․)։ Այս պետության հիմնադիրն էր ծագումով ղփչաղ, թյուրք ստրուկ Շամս ադ-Դին Ելտկուզը, որը միաժամանակ 12-րդ դարի կեսերին Իրաքի Սելջուկյան սուլթանության փաստացի կառավարիչն էր, ընդունել էր «Աթաբեկ ալ-Ազամ» («գերագույն կամ մեծ աթաբեկ») տիտղոսը։
 

Ելտկուզյանների իշխանությունը տարածվում էր Նախիջևանում, Գանձակում, Առանում, Ատրպատականում և Հյուսիսային Իրանում։ Այս պետության դեմ վրաց թագավորությունը պատերազմներ էր մղում Զաքարյանների գլխավորությամբ։ Ելտկուզյան պետությունը կործանվեց 1225 թվականին՝ մոնղոլական առաջին արշավանքների և, հատկապես, Խորեզմի շահ Ջալալ ադ-Դինի հարվածների արդյունքում։
 

Ելտկուզ աթաբեկը երբևէ չէր կարող պատկերացնել, որ 20-րդ դարում ստեղծված Ադրբեջան պետության «պատմաբաններն» իրեն կհամարեն «ադրբեջանցի», իսկ իր կողմից ստեղծած պետությունն՝ «ադրբեջանական»։