Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն

Հավի մսի լաբորատոր փորձաքննության արդյունքները դեռ պատրաստ չեն, բայց սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է

Blog Image

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել․

 

«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերրքի անվտանգության վարչության տեսուչների կողմից իրականացված վերահսկողության արդյունքում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Զավեն Շախիկյանին պատկանող «Արմավիր Գարդեն» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (քաղաք Արմավիր, Հանրապետության 2)։

 

Ստուգմամբ պարզվել է, որ այստեղ խախտված են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը:

 

Մասնավորապես՝

 

սննդի կառույցները կառուցված և տեղակայված չեն եղել այնպես, որ հնարավոր լինի կիրառել հիգիենայի պատշաճ մեթոդներ և բացառել անցանկալի կեղտի կուտակումը,

 

չի եղել հանդերձարան անձնակազմի համար,

 

պատերը չեն եղել մաքրվող և ախտահանվող,

 

առաստաղի կառուցվածքը չի կանխարգելել մասնիկներ թափվելու հնարավորությունը,

 

սառնարանի դարակաշարերը չեն եղել հեշտությամբ մաքրվող ու ախտահավող, պատրաստված չեն եղել կոռոզիայի չենթարկվող նյութերից, չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում։

 

Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:

 

Հիշեցնենք՝ երեկ՝ սեպտեմբերի 8-ին, Տեսչական մարմինն ահազանգ էր ստացել, որ 12 քաղաքացի, որոնք «Արմավիր Գարդեն» հանրային սննդի օբյեկտում կերել էին հավի մսից պատրաստված ուտեստներ, ընդունվել էին բժշկական կենտրոն՝ «սննդային թունավորում» ախտորոշմամբ: Տեսչական մարմնի Արմավիրի կենտրոնի տեսուչների կողմից շտապ ձեռնարկված վերահսկողական միջոցառումների շրջանակներում նմուշառում էր կատարվել Արմավիր քաղաքի «Արմավիր Գարդեն» հանրային սննդի կետում առկա հումք-հավի մսից, հավի թևիկներից, հավով աղցանից, հավով պիցայից:

 

Լաբորատոր փորձաքննության արդյունքները կհրապարակվեն»:

Send