Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV

Չեմ ուզում կոնկրետ անուններ նշել, բայց մեղավորները պետք է պատժվեն. Շահրամանյան

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր կրկին հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե:

Նշենք, որ նա վկայի կարգավիճակով է հարցաքննվում հարուցված քրգործի շրջանակներում: Շահրամանյանը լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից տրված ծանուցման մեջ նշված է, որ իրենք ստացել են իր՝ 2023 թվականի նոյեմբերի սկզբին ՀՀ Գլխավոր դատախազին ուղղված գրությունը, որով նա խնդրել էր սոցցանցերում հայտնի դարձած  տեղեկությունները, թե Արցախի որոշ պաշտոնյաներ խախտումներ են թույլ տվել  ֆինանասական ոլորտում, այդ ամենն ընդունեն որպես հանցագործության մասին հաղորդումներ և ձեռնարկեն համապատասխան քայլեր

Հարցին, թե կոնկրետ ո՞ր պաշտոնյաների մասին է խոսքը, Արցախի նախագահը նշեց.

"Չեմ ուզում կոնկրետ անուններ նշել: Բայց մեղավորները պետք է պատժվեն":

Մանրամասները՝ տեսանյութում

Send