Ես իրատեսական եմ համարում Նիկոլ Փաշինյանի հեռացումը. Սերժ Սարգսյան

Ես իրատեսական եմ համարում Նիկոլ Փաշինյանի հեռացումը. Սերժ Սարգսյան

Նիկոլ Փաշինյանին իշխանության հեռացնելն իրատեսական է՝ դրա ամենաճիշտ և ամենահասանելի ճանապարհը նրան անվստահություն հայտնելն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը։

«Ես բազմաթիվ անգամ ասել եմ՝ այո, իրատեսական եմ համարում։ Ամենաճիշտ, ամենամատչելի և հասանելի ճանապարհը անվստահություն հայտնելն է։ Դրա ժամանակն էլ է գալու»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Դիտարկմանը, որ հասարակական շրջանակները, նույնիսկ նրանք, ովքեր 2018-ին Փաշինյանին էին աջակցում,  հիմա անձամբ ՀՀ երրորդ նախագահից են լուծումներ ակնկալում, Սերժ Սարգսյանն արձագանքեց․

«Երբ տեսնեմ, որ շատ ակնկալողներ կան, լուծումների իմ տարբերակն ասելու եմ»։